Բելգիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները հրաժարականներ են ներկայացրել Բրյուսելի հարձակումներից հետո, վարչապետ Շառլ Միշելը մերժել է՝ հաղորդում է Reuters-ը:
ՀՀ նախագահին հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և Մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Բելառուսն ու Վրաստանը հաստատակամ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում`չնայած Մինսկը համարվում է Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցներից մեկը, իսկ Թբիլիսին ութ տարի առաջ խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սա է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու` Բելառուս երկօրյա այցի գլխավոր արդյունքը:
«Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում Էրոս Ռամազոտին չեղարկել է ապրիլի 24-ին Բաքվում նախատեսված համերգը, փոխարենը նույն օրը նա ելույթ կունենա Թբիլիսիում, որից հետո Ռամազոտին կժամանի Երևան և ապրիլի 26-ին իր շքեղ համերգային ծրագրով կներկայանա հայ հանդիսատեսին:
ՈՒկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն՝ ոչ վաղ անցյալում պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացարձակ չեմպիոն, հույս ունի, որ կստանա Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք:
Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի տասներորդ տուրում մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել մրցաշարը թույլ անցկացնող Վեսելին Տոպալովի հետ:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...